ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԻԿՈԼԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ՞ ՀԱՐՑՈՒՄ

2021-11-18 18:29

«Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում 13 հայ զինծառայողների գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի, պարզվի, թե ինչպես և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը ՝ հիշեցնելով զինծառայողների պարտականությունների և զինվորական կանոնագրքերի մասին:

  • ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՛Ք՝ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՐԵՎԱ՞Ն ԵՆ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

    2021-11-18 15:19

    ՀՀ ճանաչված տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին շտապել է իր աջակցությունը հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Եվ դարձյալ՝ ոչ միայն չճանաչված Արցախի, այլև միջազգային ընտանիքի լիիրավ անդամ Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմը ողջունող միակ երկիրը Թուրքիան է։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան այդպես էլ չկատարեց ՄԻԵԴ-ի սահմանած միջանկյալ միջոցը, ինչը ենթադրում էր պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ։

  • ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀՐԱՄԱՅԵԼ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ԻՆՔՆ Է ԳԵՐԵՎԱՐՎԵԼ

    2021-11-18 15:15

    Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցել ու անձնուրաց կռվել է Տարոն Սահակյանը։ Նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։

  • ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ն ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ

    2021-11-17 19:42

    Իրավիճակը Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որտեղ նախօրեին հայկական դիրքերը ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը, համեմատաբար կայուն է, հրադադարի մասին համաձայնությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, հաղորդում է ՊՆ-ն: Բաքվից հայտնում են, որ իրենք 7 զոհ ունեն, մեր պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե Ադրբեջանի կորուստները կազմում են մինչև 70 մարդ, իսկ այ մենք առայժմ ունենք հաստատված մեկ զոհ։ Ամենայն հավանականությամբ՝ Արծրունը կրկին նստել է թամբին...

  • ՁԳՁԳՎԱԾ ՍԻՐԱԽԱՂ

    2021-11-17 18:44

    ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմում դեռևս չի ստացվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քարտուղարությունից: Կազմակերպությունում նշում են, որ սահմանային հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

  • ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

    2021-11-17 17:53

    Բարձրագույն դատական խորհրդի առջև առաջին անգամ կանգնել է դատավոր, որն արդյունավետ արդարադատություն է իրականացնում, ինչը պետք է ընդօրինակելի լինի։ Այսպես նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում իր ելույթը սկսեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը։

  • ՆԻԿՈԼ ԻՋԵՎԱՆՑՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԸ

    2021-11-17 09:26

    Պաշտպանության նախարարությանը ներկայացնելով գերատեսչության նոր ղեկավարին՝ Փաշինյանը պահանջել է, որ ոչ ոք չկասկածի. երկրի կառավարությունը հստակ տեսլական ունի, թե ինչպես պաշտպանել երկիրը ռազմավարական մարտահրավերներից և դուրս բերել բարգավաճման ուղի:

  • 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԵԼԵԼ Է ՋՐԻ ԵՐԵՍ, ԲԱՅՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՉԻ ԼՍՈՒՄ» ԴԱ

    2021-11-16 21:52

    Իրականությունն ընդդեմ առասպելների 2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չկարողացավ իրականություն «փոխադրել» իշխանության ընդդիմախոսների կողմից տիրաժավորվող առասպելները։ Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ ապացուցել, թե զինամթերքի բացակայության պատճառով զինվորները կռվել են փայտերով, թե գեներալ Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները ղեկավարելու փոխարեն վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել, թե ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, իսկ զինվորները սովից խոտ են կերել։ Հակառակ դեպքում այդ հանձնաժողովի զեկույցը չէր մնա դարակում փոշոտվելու։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է

    2021-11-16 20:50

    44-օրյա պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանը կոչ արեց պաշտպանության կոմիտե ստեղծել Արցախի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։ Իշխանության ամբողջ քարոզչական ռեսուրսը հարձակվեց նրա վրա, մարդուն հանեցին ազգի դավաճան և պառակտող։

  • ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԸ ԴԵՌԵՎՍ ԲԱ՞Ց Է

    2021-11-16 17:18

    Հայտնի փաստ է, որ 44-օրյա պատերազմում մեր ռազմական պարտության հիմնական պատճառներից մեկը հակաօդային պաշտպանության իսպառ ձախողումն էր։ ՀՕՊ խոտանված միջոցների առկայությունը մեր զինանոցում, դրանց կոորդինատների առեղծվածային հայտնվելը թշնամու մոտ, սպառազինության պլանը նախապես փոխելը և մի շարք այլ հանգամանքներ հարուցված քրեական գործերով բնավ չեն փարատվել, ճիշտ հակառակը՝ գնալով ավելի մեծ կասկածների տեղիք են տալիս։