«Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»։ Սա մի պարբերություն է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից։ Փաստորեն հերետիկոսության շքերթը, որի մեկնարկը տրվել է 2018-ին, շարունակվում է…