ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՆԵՐՍԻՑ ՏՐՈՀԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մինչ հանրությունը և պետությունը հետ են գալիս հետտոնական թմբիրից, տարածաշրջանում և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացներն արագացմամբ սեղմում են մեզ՝ գնալով ավելի նվազեցնելով այլընտրանքներն ու անկորուստ գոյատևելու հնարավորությունները։ Պատերազմի ու հետպատերազմական քրոնիկոնում չկա գեթ մեկ օր, որը կորստաբեր չի եղել մեզ համար։ Ե՛վ մարդկային, և՛ տարածքային, և՛ նյութական, և՛ բարոյահոգեբանական կորուստները խորքային են, թեև ոչ միշտ տեսանելի, և ճգնաժամը չի հաղթահարվել։