ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ Ե՛Վ ՆՊԱՏԱԿ, Ե՛Վ ՄԻՋՈՑ
Որքան հետևում ես խորհրդարանի աշխատանքին, առավել ևս՝ ԱԺ-կառավարություն անբովանդակ հարցուպատասխանին, այնքան ավելի ակնհայտ է դառնում միայն խորհրդարանական ճանապարհով իշխանափոխության անհնարինությունը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրական հնարավորության պատուհանն օրենքի ուժով կարող է բացվել միայն 2022-ի օգոստոսին, և պարզ է, թե ինչպես է իրեն պահելու կառավարող խմբակցությունն ընդդիմության կողմից նման նախագծի ներկայացման դեպքում։ Որպես վերջին տարբերակ՝ ռազմական կամ արտակարգ դրության հաստատումը կա ու կա, այն ներքաղաքական յուրօրինակ պաշտպանիչ վահան է կառավարության համար։