ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՐԵԼ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒ՞Մ

2021-11-10 18:18

Ադրբեջանի ԱԳՆ-ը փաստորեն արդարացրեց Արցախում ջրատարի նորոգման բրիգադի աշխատող Մարտիկ Երեմյանի սպանությունը, հայտարարելով, թե ջրատարի վերանորոգումը Շուշիի մոտակայքում, այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվում Իլհամ Ալիևը, «բազմաթիվ հարցեր է առաջացնում»: Այստեղ կարելի է զերծ մնալ մեկնաբանություններից. հասկանալի է, որ չնայած ռուսական խաղաղապահ զորակազմի հավաստիացումներին, թե ընթանում է միջադեպի հետաքննություն, Բաքուն մարդասպանին չի հանձնի և չի պատժի: Չէ՞ որ, ըստ Բաքվի ԱԳՆ-ի տրամաբանության, նա «փրկել է Ալիևի կյանքը»։

  • ԿՈՐՍՏԻ ՑԱՎՆ ԱՄՈՔՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՐԱՆՈՒՄ Է

    2021-11-10 13:10

    Ուղիղ մեկ տարի է՝ ցանկացած հանրային հավաք, ինչ առիթով էլ կազմակերպվի, սկսվում է մեկ րոպե լռությամբ։ Մեկ տարի է՝ ամեն քայլափոխի հուշաղբյուրներ ու խաչքարեր են բացվում, ցանկացած բնակավայրի գերեզմանատանն էլ՝ եռագույններ ծածանվում։ Հազարավոր զոհերի բարեկամների ցավը չի ամոքվի, մինչև չտրվեն բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները, իսկ մեղավորները չկրեն իրենց բաժին պատասխանատվությունը։ Միայն մեր տղաների սխրանքների պատմություններն են, որ թույլ են տալիս զգալ ու վերապրել մեր երբեմնի փառքը։

  • ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ. ՌԵԺԻՄԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Է

    2021-11-09 10:53

    Կապիտուլյացիային գումարվեց օկուպացիան Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իշխանությունը դեռ չի լուծել ոչ մի խնդիր և չի կատարել ոչ մի խոստում։

  • ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՇՈՒՇԻԻ

    2021-11-08 20:41

    Անցել է մի ամբողջ տարի, բայց միևնույնն է, չես կարողանում հավատալ դրան։ Անհնար է հավատալ, քանզի ընդդիմանում է ամեն ինչ. և՛ պատմական հիշողությունդ, և՛ազգային հոգեկերտվածքդ, և՛ իրադարձությունների տրամաբանությունը, և՛ անսպառ սերը Արցախի և նրա խորհրդանշանի նկատմամբ։ Անհնար է համակերպվել այն մտքի հետ, որ Շուշին թշնամու ձեռքում է. նույն այն Շուշին, որի ազատագրումը 1992թ. մայիսի 8-9-ին ազդարարեց հայկական ոգու և հայ զինվորի հաղթանակը, արդարության և բարոյականության հաղթանակը: Բայց փաստը մնում է փաստ. Շուշին թշնամու ձեռքում է, որը գերազանց գիտի մեր ցավի ողջ խորությունը և այդ պատճառով անընդհատ հարվածում է մեր մորմոքացող վերքին։

  • ԲԴԽ ՆԻՍՏԸ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ (Ուղիղ եթեր)

    2021-11-08 16:02

    ԲԴԽ-ն քննում է Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։  

  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    2021-11-08 13:37

    Ինչպես հետպատերազմյան իրականությունում մեր հանրային կյանքի մի շարք դրսևորումներ, այնպես էլ այլ, այդ թվում՝ բարեկամ պետությունների և միջազգային կառույցների նկատմամբ մեր հավաքական վերաբերմունքը լուրջ վերաիմաստավորման կարիք ունի։ Մասնավորապես, մարդասեր Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մասին լալահառաչ պնդումները, թե նրանք մեզ մարդու իրավունքներ են սովորեցնում, բայց չեն նկատում Արցախի դեմ կատարվածը, ծիծաղելի կլինեին, եթե այդքան ողբերգական չլինեին։

  • Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ. Թողարկում 6-րդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-11-06 15:59

    Ռուբեն Հակոբյանը ներկայացնում է վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։  

  • ՈՉ ԹԵ ՅԱԹԱՂԱՆԻ ՈՒ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ», ԱՅԼ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՈՒ ԼՈԼԻԿԻ ԹՈՒՐՔԻԱՆ

    2021-11-06 12:27

    Ընդդիմության հանրահավաքին վստահաբար կհնչեն հանրությանը զգոնության կոչող կարգախոսներ, բայց ի՞նչ կփոխվի դրանից։ Ընդդիմադիր առաջնորդները կհիշեցնեն Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեզ հայտնի նպատակները, կքողազերծեն Հայաստանն առանց հայերի տեսնելու նրանց վաղեմի քաղաքականության իրականացումը այս իշխանության ձեռամբ, կներկայացնեն հնարավոր նոր պատերազմի սպառնալիքն ու հրադադարի ամբողջ փխրունությունը։ Ի՞նչ կհետևի դրան, հայտարարված համազգային դիմադրությունը թափ կհավաքի՞։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԴՐԱՆՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԵՎ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԶԲԱՂՎԵԼՈՒ

    2021-11-06 09:16

    Նիկոլը դրանով չի զբաղվում, և ի վիճակի չէ զբաղվելու. Այժմ, ավելի քան երբևէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, և այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողության վրա։

  • ԱՊԱԳԱ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԳՅՈՌԲԱԳՅՈՌ Է ԼԻՆԵԼՈՒ

    2021-11-05 20:20

    Դատելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում որպես փորձագետ այն անձին ընդգրկելու մտադրությունից, որը պատերազմի ժամանակ 44-օրյա պաշտոնական ստի գլխավոր խոսափողն ու խորհրդանիշն էր, իշխանությունը սկսում է «Հաղթելու ենք-2» գործողությունը: Ընդդիմադիր պատգամավորի այս կարծիքին դժվար է չհամաձայնել։ Բայց այդ միտքը ցանկացած, նույնիսկ ամենասթափ դատող ուղեղում ծագում է այնուամենայնիվ քիչ ավելի ուշ։ Զայրույթի և ոչ նորմատիվ բառապաշարի ալիքից հետո, որը հեղեղեց սոցցանցերը Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին հաղորդագրությունից հետո: