ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

2021-09-20 17:44

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Ցուցարարները պահանջել են չեղարկել Անկախության օրվա առթիվ անցկացվելիք համերգը։ «Մեր եղբայրները զոհվել են, որ երկիրն անկախ մնա։ Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չե՞նք ունեցել, որ Անկախության օրը նշել ենք։ Մեր 30 տարիների հիշարժան դեպքերը բեմականացման միջոցով ենք ցույց տալու այդ օրը»,- ասել է Սարգսյանը։ Զոհվածների ծնողները չեն համաձայնել պաշտոնյայի փաստարկներին։