ՈՉ ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ՈՒ ՀԱԴՐՈՒԹԸ, ԱՅԼԵՎ ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒ ՔԱՇԱԹԱՂԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԶ ՄՆԱԼ
Արցախի էջն անվերադարձ փակելուց հետո իշխանությունը փակել է նաև այդ թեմայով խոսույթը՝ հանրային դաշտը լցնելով հնարավոր ամեն ինչով, բացի կորստի իրական մասշտաբի և դրանից խուսափելու տարբերակների մասին քննարկումից։ Ցավոք, իշխանությանը դա հաճախ հաջողվում է, ավելին՝ նրա ընտրազանգվածի մարտնչող անհայրենիքները հիմնավորում են Արցախը հայկական պահելու հեռանկարի «ամբողջ վտանգավորությունը»։