ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ

2021-04-15 10:28

Ընդդիմության այսօրվա առաջնորդների մի մասը չեն գիտակցում հանրային ու քաղաքական թրենդները, իսկ ոմանք արդեն պայմանավորվել են Նիկոլի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ԳԺԱՆՈՑ

    2021-04-14 20:04

    Այ թե ինչ են անում մոտեցող ընտրությունները... Փաշինյանը բենեֆիս կազմակերպեց իր խորհրդարանում։ Հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, հայ ժողովուրդը ապագա ունի։ Դե, հայտարարելը որն է... Ճղավեց։ Ունե՛նք մենք, ինչպես պարզվում է, ապագա։ Շնորհակալություն քեզ, Փաշինյան, մեր երջանիկ ապագայի համար: Իշխող խմբակցությունն այնպիսի հրճվանք ապրեց այդ խոսքերից, որ սկսեց հոտնկայս ծափահարել։ Հարկավ։ Չէ՞ որ նրանք խոր տրանսի մեջ էին, չգիտեին՝ ունենք ապագա, թե չունենք։ Վարչապետը մխիթարեց նրանց. ունե՛նք, ունենք ապագա, ասաց։ Այսինքն՝ դեռ կլինեն պարգևավճարներ, դարդ չանեք…

  • «ՈՉ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՄՈՐԹԱՊԱՇՏՈՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿՎԱՐԵՆ»

    2021-04-14 18:00

    «Ես համամիտ չեմ այն կարծիքին, թե Փաշինյանը հոգեկան անառողջ մարդ Է»,- հայտարարեց հայտնի հոգեբան Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆԸ՝ ի պատասխան վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հոգեբանական վիճակին գնահատական տալու խնդրանքի:

  • Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՈՒՆԻ ԱՊԱԳԱ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՔԵԶ, ԱՌԱՆՑ ՔՈ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻ

    2021-04-14 17:02

    Մեր կողքին ապրում է մի մոլագար, որին պետք էր Արցախը նվիրել թշնամուն, որ հետո Ազգային ժողովում հայտարարի, թե Արցախն ապագա ունի, գրել է «Այլընտրանքային նախագծերի» անդամ Գեղամ Նազարյանը:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼ, ԴՈՒ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԻԺՎԱԾՔ ԵՍ

    2021-04-14 13:31

    Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության և ստի վրա:

  • Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ ՈՉ ՄԻ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼՈՒ Է

    2021-04-14 11:57

    Ոչ մի կասկած չունեմ, որ այս գործով ևս նախագահ Քոչարյանն արդարացվելու է, քանի որ սա ևս օրինականության հետ որևէ առնչություն չունեցող գործ է։ Այս մասին Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ռ․Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ ենթադրյալ կաշառքի գործով դատավարությանը։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

    2021-04-14 11:53

    Երբ մարդիկ լուրջ տեսքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կազմաձևերը, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ԱՆՆԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԷՐ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇՈՒՇԻ, ՆԻԿՈԼԸ ՆՐԱՆՑ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԱԼԻԵՒԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԻՐԵՎԱՆ»

    2021-04-13 21:59

    Օրերս Նիկոլ Փաշինյանը հարկադրված ընդունեց ժամկետային զինծառայողների ծնողների խմբին: Ապրիլի 12-ին Tert.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ հանդիպման մասնակից կանանցից մեկը նույնիսկ ներկա իշխանությունների համար սենսացիոն հայտարարություն է անում։ Նա պատմում է, որ Փաշինյանն ասաց իրենց. «Դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի»: Որից հետո «շրջվեց ու փախավ»։

  • ԻԼՀԱՄ ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ՝ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ Ո՞Ր ՍՈՒՏՆ Է ԱՎԵԼԻ «ՃԻՇՏ»

    2021-04-13 13:01

    Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԱՐԱՄ Ա-Ն ՓԱՅԼՈՒՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԻՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԻՆ

    2021-04-13 12:48

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։