ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ «ԳԱՂՏՆԻ» ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ

2021-03-24 10:16

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանը, թաքցնում են հասարակությունից:

  • ՄԵՆՔ ԵԶԱԿԻ ԵՐԿԻՐ ԵՆՔ

    2021-03-23 21:12

    Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։

  • ՆԱԽՔԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ-ՂԱՐԱԲԱՂՑԻ», ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ «ԵՐԵՎԱՆՑԻ-ՍՅՈՒՆԵՑԻ»

    2021-03-23 19:30

    Դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը Նոյեմբերի 9-ին հողերի հանձնման մասին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Փաշինյանը ժողովրդին ներկայացրեց ճանապարհային քարտեզ՝ 6 ամսվա հեռանկարով։ Այդ քարտեզում մի բառ անգամ չկար արտահերթ ընտրությունների մասին։ Տվյալ հանգամանքի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

  • «Ժողովուրդ»․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

    2021-03-23 11:33

    ««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է:

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱ-ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ

    2021-03-23 08:50

    Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։

  • ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՆԴԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

    2021-03-22 18:49

    Իշխանությունը, որը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ իբր լարվածության թուլացման և ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար, իրականում առաջ է տանում իր օրակարգը, որը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակն ու խորացնել ճգնաժամը։ Եվ որ ամենանողկալին է. այդ ամենն արվում է հասարակական համերաշխության հասնելու ցանկության քողի տակ։

  • ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ․ ԵԿԵԼ Է ԲՈԼՈՐ ՍՏԵՐԻ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    2021-03-21 12:02

    «Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի գործելաոճի պատճառով ԼՂ բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարություններին` Facebook-ի էջում նման կերպ է արձագանքել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ

    2021-03-20 17:22

    «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Նույնականության (իդենտիկության) ճգնաժամ․ ո՞վ է «նոր հայը» և ինչի՞ համար է պետք կռվել» վերտառությամբ.

  • «Փաստ». ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

    2021-03-20 12:14

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական իրողությունները հասել են մի հանգուցային կետի, որից հետո լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Բայց հանրության շրջանում դեռևս կուտակված բազմաթիվ հարցեր կան, որոնց պարզաբանումը իրադարձությունների փոթորիկների արդյունքում չկողմնորոշված մարդկանց դիրքորոշումների հստակեցման համար առանցքային գործոն կարող է լինել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, Արցախյան հիմնահարցին և կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրներին։

  • «168 ժամ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

    2021-03-20 10:23

    «168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։