ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ԽԱԲԵԼ ԵՆ»

2020-08-24 20:30

«ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ գնահատական է տալիս Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սոցիալ-տնտեսական գործընթացներին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև մեկնաբանում հայ-ռուսական հարաբերությունները տվյալ փուլում:

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ» ԵՎ «ՍԱՀՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹՆԵՐՆ ՕՐԳԱՆԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

    2020-08-23 09:22

    Կարդալով իմ կողմից շատ հարգված գործընկերների քննադատական արձագանքը ՍԴ և Վճռաբեկ դատարանը միավորելու անհայտ ծագում ունեցող գաղափարին, ուղղակի զարմանում եմ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:

  • Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ. ԴԵՄ ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

    2020-08-23 09:17

    Դեմ եմ քվեարկել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

  • Անահիտ ՄԱՆԱՍՅԱՆ․ ԵՍ ԴԵՄ ԵՄ

    2020-08-22 18:50

    Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հաձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Արժևորելով հեղինակների կողմից ներկայացված առաջարկը՝ դեմ եմ քվեարկել վերջինիս՝ հետևյալ պատճառաբանությամբ.

  • ՀԵՐՔՈՒՄ «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

    2020-08-22 16:00

    Վարչապետի մամլո քարտուղարը հերքեց տեղեկատվությունը Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի դստեր՝ Հայկուհի Ղալումյանի հարսանիքին Փաշինյանի ընտանիքի ներկայության մասին: Մենք բազմիցս գրել ենք Ղալումյանների ընտանիքի հետ Փաշինյանի կապերի մասին։ Իշխանափոխությունից հետո Ղալումյան եղբայրներից մեկը դարձավ պատգամավոր, երկրորդը նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար։ Հարսանիքը տեղի է ունեցել քաղաքապետի պաշտոնակատարի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրում, եղել են մեծ քանակությամբ հյուրեր, ընդ որում բոլորը՝ իշխող նոմենկլատուրայի թվից։

  • «Փաստինֆո». ՔՆՆՉԱԿԱՆԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

    2020-08-22 10:21

    «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

    2020-08-21 19:46

    Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վերջին 2-3 շաբաթներին կայունացել է, հինգշաբթի օրը կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում Է Sputnik Armenia-ն: Թորոսյանը տեղեկացրել է, որ վիրուսի տարածման տեմպերի թուլացման միտումը կանգ է առել: «Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը` դժվար է լինելու օրական 250-ից ցածր դեպքեր չունենալը»,- նշել է նախարարը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՂԱՆԱԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    2020-08-21 16:22

    Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

  • Alternativ.am. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՅԱՑԵԼ Է

    2020-08-20 17:39

    Վերջին օրերին ողջ մամուլում տեղ էին գտել նորությունները, որոնք լուսաբանում էին «Հայրենիք» կուսակցության հանդիպումները Արցախի ղեկավարության հետ։ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ «Հայրենիք» կուսակցության անդամները հանդիպեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Արցախի անվտնագության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի, ընդդիմադիր՝ «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի և բարձրաստիճան այլ գործիչների հետ, այդ մասին հայտնում է Alternativ.am-ը:

  • ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

    2020-08-20 09:16

    Ժամանակակից ահաբեկչությունը նույնպիսի խնդիր է, ինչպիսին բնական աղետները կամ քրեական հանցավորությունն է։ Պետությունը շատ բան կարող է հակադրել դրան, բայց երաշխիքներ, որ այն իսպառ արմատախիլ կարվի, չկան ու չեն կարող լինել։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բացի բնական աղետներից, հրդեհներից, հանցավորությունից, հիվանդություններից, արտադրական և տրանսպորտային վթարներից, կա ահաբեկչություն, որին կարող է բախվել յուրաքանչյուր ոք։ Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը դիմակայել ահաբեկչությանը։