ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ

2019-07-02 17:18

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որը հայտնի է իր, մեղմ ասած, պոպուլիստական, իսկ ամենացավալին՝ իրավունքից հեռու արտահայտություններով, հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ՀՔԾ-ն լուծարելու իշխանությունների մտադրությունը։

  • ՕՐԵՆՔ ՎԵԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵՍ ԱՍԵՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ

    2019-07-01 21:40

    Լինելու է, թե՞ չի լինելու վեթինգի մասին օրենքը Հայաստանում։ Տվյալ հարցի պատասխանը ներկայիս իշխանությունը չունի։ Համենայն դեպս դրա ներկայացուցիչների շուրթերից վերջին կես ամսվա ընթացքում վիճակվեց լսել ամենատարբեր, հակասական հայտարարություններ։ Ընդ որում՝ այն աստիճան հակասական, որ այս ընթացքում մեթոդականորեն տպավորություն էր ստեղծվում. իշխանությունն ինքն էլ չգիտի՝ լինելու է արդյոք Հայաստանում վեթինգի մասին օրենք, թե՞ ոչ, ինչպես ասեն, այնպես էլ կլինի։

  • ԱՆՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ

    2019-06-29 21:09

    Սահմանադրական իրավունքի գծով մասնագետ Վարդան Այվազյանը հրապարակավ կարծիք է հայտնել, թե այն իրավագետները, որոնք վարչապետի կոչը և դատարանների արգելափակումը որակել են որպես Սահմանադրության խախտում, իշխանությունների համար անմիջապես դարձել են անվստահելի անձինք, ի տարբերություն, օրինակ, Վահե Գրիգորյանի, որը հայտարարեց, թե դատարանների շրջափակումն ամենևին էլ օրենքի խախտում չէ։ Բայց անվստահելիների բացահայտման մասով իրավագետները ընդամենը 2-րդ տեղում են, իսկ առաջին հորիզոնականն ավանդաբար զբաղեցնում են լրագրողները։

  • ՄՈՏԵՆՈՒՄ Է ԹԻՎ 3 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԵՐԹԸ

    2019-06-29 21:02

    Վարչապետի զինակիցներն արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է համագործակցել ՀԱԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության, Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունների հետ։ Բոլոր այդ կուսակցություններն ուղղակի առնչություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Դեմիրճյանով և Սարգսյանով շրջապատված, Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, այդ ժամանակից ի վեր Դեմիրճյանի կուսակցությունը մշտապես ՀԱԿ-ի կողքին է, իսկ Հովհաննիսյանն առհասարակ ծնունդով ՀԱԿ-ի շինելից է…

  • ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ

    2019-06-28 07:14

    Երկրի ամենաբարձր ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնք ոտնահարում են ՍԴ նախագահի իրավունքները, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, համաձայն 123 հոդվածի 2-րդ կետի, պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը, լռում է, ասես այդպես էլ պետք է լինի։ Տպավորություն է ստեղծվում, թե նախագահը ինչ-որ պատճառներով որոշել է չմիջամտել իր իսկ գործերին։

  • Բանակում մահվան ելքով հաջորդ հանցագործությունը

    2019-06-27 12:01

    Ձեզ հայտնի է, որ հունիսի 26-ին Հայաստան Հանրապետության Զինված Ուժերի, 1-ին համազորային բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի, 5-րդ լեռնահրաձգային գնդի (45529 Բաղրամյան զորավարժարան), 2-րդ լեռնահրաձգային գումարտակի զինծառայող, 2000թ ծնված, Հայկ Ալավերդյանը, ով կանչվել էր Կոտայքի Զինկոմիսարիատից իրական զինվորական ծառայություն, սպանվել է իր դեմքից AK-74 զենքից: Ըստ ստացված տեղեկությունների, մեր խմբագրությունում, Հայկ Ալավերդյանը մի քանի անգամ օգտագործվել է սեռական բռնությունը զորամասում, ենթարկվել է բարոյական և ֆիզիկական բռնության և նվաստացման: Հուսալի աղբյուրը հաղորդում է, որ զինծառայող Մելքոն Գևորկի Մելքոնյան ձերբակալվել է որպես կասկածյալ: Ասվում է, որ հանցագործություն կատարած զինծառայողը մեր երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի որդին է:

  • ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ + ՈՂՋ ԵՐԿՐԻ ՄԱՆԿՈՒՐՏԱՑՈՒՄ

    2019-06-27 07:08

    Այն թեզը, որ 2016թ. ապրիլին Հայաստանը տանուլ է տվել պատերազմը, Իլհամ Ալիևի օրինակով կրկնում են Նիկոլ Փաշինյանի զինակիցները, և Ադրբեջանի ղեկավարությունն այդ հանգամանքից չափազանց գոհ է։

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԼԱՐՍ

    2019-06-24 21:16

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից քաղաքացիների փոխադրում իրականացնել Ռուսաստանից Վրաստան, հաղորդում է Panorama.am-ը։

  • ՆԻԿՈԼԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԴԱ

    2019-06-22 08:08

    Դատարանների շենքերը պաշարելու վարչապետի հակասահմանադրական կոչ, հայկական երկու պետությունների կառավարող էլիտաների միջև հարաբերությունների պաղում, ՍԴ ոչ լեգիտիմ անդամի նշանակում, նախկին իշխանությունից ժառանգած դրական կապիտալի ոչ ռացիոնալ օգտագործում. այս ամենը լոկ փոքր մասն է այն գնի, որ մենք արդեն վճարել ենք և շարունակում ենք վճարել երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման համար։ Երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կապակցված են այդ դատավարության հետ։

  • ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ

    2019-06-20 14:45

    Օրերս հայտնի դարձավ, որ Սփյուռքի հետ հարաբերություններով Հայաստանի կառավարությունում զբաղվելու է ամերիկյան Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նախարարությունը լուծարված է, այնպես որ Սինանյանը կկոչվի Սփյուռքի գործերով հանձնակատար։