ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ». ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՏԵՂԸ «ՆԻԿՈԼԻ ԿԼԻԵՆՏՆԵՐԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ Է
2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո գաճաճ ուժերի ձևավորած ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիան օրերս հարթակ ստեղծեց։ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը և Լևոն Շիրինյանի քրիստոնեա-դեմոկրատները հայտարարեցին, որ այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակի» գլխավոր նպատակը լինելու է աջակցությունն իշխանություններին՝ եվրոպական ինտեգրման և արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի խորացման գործում: Ընթացիկ իրադարձությունների համատեքստում խոսքը այն կուսակցությունների մասին է, որոնց առաջնորդները պատրաստ են Փաշինյանի հետ կիսել ժողովրդի և պետության դեմ կատարած հանցագործությունների պատասխանատվությունը։