ԱՆԱՐԳ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՍՏԻՈՆ
Թվում էր, թե ամեն ինչ արդեն տեսել ենք, բայց պարզվում է՝ ո՛չ։ Պարզվում է, որ չափ ու սահման չկա ներկայիս իշխանության զազրելիությանը։ Երիտասարդ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Անպարկեշտ արտահայտություններ չի գործածել, չի հայհոյել, բայց, այո, վիրավորել է, անվանել «հակահայ վիժվածք»։