ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕՐԱԿԱՐԳ՝ «3 ՄԻԼԻՈՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

2024-08-23 08:41

«Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում եմ». այս արտահայտությամբ Փաշինյանն առաջին անգամ մատնանշեց այն դիրքորոշումը, որը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը, արձակելով Ալիևի ձեռքերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի համար, որը գնալով ավելի հաճախ են անվանում «պայմանավորված»։ Այս անվանումը բնորոշում է ռեժիմի պարագլխի ողջ քաղաքականությունը՝ «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա տարածքային զիջումների փուլից մինչև սահմանազատման ցուցանակի տակ տարածքների հանձնում։ Ռեժիմի պարագլուխն ի սկզբանե խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ միանձնյա է վճռելու Արցախի և Հայաստանի ճակատագիրը, միտումը պահպանվում է, արդյունքում Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը։ Այս ամառ Փաշինյանը բաց տեքստով հասկացրեց, որ բոլոր ճակատագրական հարցերի լուծումը կախված է միայն իրենից…

  • Ի՞ՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ 123-ՐԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ» ՄԻԱՆԱԼԸ

    2024-08-22 18:51

    Հայաստանի՝ «միջուկային 123-րդ համաձայնագրին» միանալը խոսում է ԱՄՆ-ի հետ ներքին գործընթացների ավարտի մասին. սա ընդամենը սկիզբն է, ոչ մի հանգրվան չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, News.am–ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։

  • Ալեքսեյ ՄԱՍԼՈՎ․ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԳԱԼՈՒ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-08-22 09:32

    Հայաստանն ու Ռուսաստանը վաղ թե ուշ գալու են հարաբերությունների նոր որակի. նրանք կարևոր են միմյանց համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը։  

  • Արցախի ԱԺ․ ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՆԳ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀՂԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

    2024-08-21 14:45

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել միասնական կոչով։

  • ՈՒԺԻ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ…

    2024-08-21 08:43

    Փաշինյանը «վաստակած» արձակուրդից վերադարձավ տոտալիտարիզմի և ժողովրդավարության թեմայով քարոզով։ Տոտալիտար կառավարման և ժողովրդավարության միջև տարբերության նկարագրությունը բռնապետի շուրթերից հնչում էր որպես բացահայտ ծաղր «3 միլիոն վարչապետների» նկատմամբ, որոնք ամեն օր ենթարկվում են ոստիկանական տեռորի, բռնության ու նվաստացման…

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՂԱՆԻ ՎՐԱ Է, ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՍԵՂԱՆԻ ՏԱԿ

    2024-08-20 18:38

    2018–ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամենաշատն էին օգտագործում ինքնիշխանություն, սուբյեկտայնություն բառերը։

  • Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՀՀ-ԻՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ COP 29-ԻՆ

    2024-08-20 18:02

    ՀՀ-ից որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, մասնակցելիս պետք է խոսել հայ գերիների հարցից։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

  • ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՍՊԱՆ

    2024-08-20 09:18

    Եթե ռուսները հեռանան Հայաստանից, դա ոչնչով չի սպառնում Հայաստանին։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանն իր ներուժով որևէ սպառնալիք չի ներկայացնի Թուրքիայի համար, հետևաբար՝ Թուրքիայից էլ վտանգ չի բխի մեզ համար։ Շշմեցուցիչ միտք է, այնպես չէ՞: Ահա ևս մեկը. «Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, մեզ համար ակնհայտ է»:

  • ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ

    2024-08-20 09:04

    Դեռևս 10 տարի առաջ կարելի էր վիճել՝ փոխադրամիջոց է արդյոք ավտոմեքենան, թե՞ այնուամենայնիվ ճոխություն։ Հիմա նման քննարկումները լիովին իմաստազրկվել են։ Համենայնդեպս՝ Հայաստանում։ Այսօր երկրի ճանապարհներին և հայոց քաղաքների փողոցներում ավտոմեքենան ավելի շուտ զանգվածային ոչնչացման զենք է և ոչ այլ ինչ։ Այստեղ նույնիսկ վիճակագրական տվյալների անհրաժեշտություն չկա, պատահարների ժամանակագրությունն էլ բավարար է ճանապարհների անվտանգության ոլորտում տիրող աղետալի իրավիճակը տեսնելու համար։ Թեպետ, մի քիչ վիճակագրությունն այնուամենայնիվ չի խանգարի։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՇԱՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԵՐՊՈՎ ՄՈՌԱՆԱԼ ԱՆՀԱՐՄԱՐԸ

    2024-08-19 09:01

    Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը: Այս մասին սոցիալական ցանցում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։