ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ

2024-12-02 12:38

Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։  

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ ՈՉ ԹԵ ԽԱԽՏՎԵԼ Է, ԱՅԼ ՏԵՂ-ՏԵՂ NՉՆՉШՑՎԵԼ

    2024-12-02 12:11

    Ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • ՍԵՊ ՄԻ՛ ԽՐԵՔ, կամ՝ ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ՉՄՆԱԼ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՊԱՀՈՒՆԱԿԻՑ

    2024-11-30 08:49

    Այն փաստը, որ Փաշինյանը սկսել է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին, արդեն կասկածից վեր է. կասկածները վերաբերում են միայն նրան, թե արդյոք այս ընտրությունները կլինեն հերթական՝ 2026 թվականին, թե արտահերթ՝ արդեն հաջորդ տարի։ Խոսքը ոչ միայն տխրահռչակ սափրման մասին է, այլև թիմը մաքրելու ակներև հայտի և ցանկացած, նույնիսկ առ այսօր ամենավստահելի գործընկերոջը զոհաբերելու պատրաստակամության: Եվ թիմն արձագանքեց ակնթարթորեն ու շատ բնորոշ կերպով. Հայաստանը բռնազավթած հանցավոր խմբավորման «բարոյական նկարագրին» լիովին համապատասխան։

  • Ո՞ՒՐ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ԿՓՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2024-11-29 09:27

    2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու Փաշինյանի երկրորդ փորձն ավարտվեց հաջողությամբ, իսկ հոկտեմբերի 2-ին նա արդեն կազմակերպեց և իրականացրեց անկախ օրենսդիր իշխանության զավթումը: Այդ օրը խորհրդարանի աստիճաններին «հեղափոխության» առաջնորդը հրամանագրեր ստորագրեց իր կառավարության կազմ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պատվիրակած նախարարների պաշտոնանկության մասին։ Վեցուկես տարի անց (2024թ.նոյեմբերի 18-ին) պաշտոնանկությունների մասին կառավարության անդամներին նա տեղեկացրեց SMS-ի միջոցով։ Դժվար չէ նշել տարբերությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի օրակարգով հանրաքվե անցկացնելու փորձի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին պաշտոնանկության մասին իրազեկելու միջև։ Թովմասյանը դիմադրություն ցուցաբերեց անօրինականությանը, իսկ Անդրեասյանը ստրկական հնազանդություն դրսևորեց։

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՍԱ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-11-28 19:27

    Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ու ասում՝ սա իրավաբանության խոշտանգում էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և մյուսների գործով վերաբացված դատավարությանը։  

  • Րաֆֆի-Ֆիլիպ ՔԱԼՖԱՅԱՆ․ ԱՄՆ-ԻՑ ԵՐևԱՆԻՆ ԱՍԱՑԻՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՄԻ ԿՏՐԵՔ, ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՕԳՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-11-28 10:46

    Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը կարծում է, որ Արցախից բռնագաղթած հայերն իրենց ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարը պետք է շարունակեն միջազգային դատարաններում։  

  • ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ. ՉԵՆՔ ԱՌԱՐԿՈՒՄ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ԷԼ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

    2024-11-28 08:54

    «Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն Երևանը դեմ չէ, որ ծրագրված փաստաթղթերն այդ նիստերում ընդունվեն»,- հայտնեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:

  • ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2024-11-28 08:49

    Փաշինյանի կառավարությունը, ըստ երևույթին, անասելի հպարտ է, որ պետբյուջեի և միջազգային դոնորների միջոցների հաշվին 75 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին: Ճիշտ է, եկող տարվա գարնանից աստիճանաբար կկասեցվի հենց Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործողությունների պատճառով հողից, տներից ու ունեցվածքից զրկված մարդկանց նյութական աջակցության ծրագիրը։ Այս «ավետիսը» Փաշինյանի «շատ լավ է» խրախուսանքի ներքո, կառավարության վերջին նիստում ազդարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այնպիսի տպավորություն է, որ ուրացողները նպատակադրվել են իսպառ մոռացության գիրկն ուղարկել Արցախը և նրա մասին հիշողությունն անգամ ջնջել մեր ամենքիս մտքից…

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2024-11-27 09:57

    Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։

  • ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

    2024-11-27 08:47

    Հայաստանի կառավարությունը հաստատեց Ղարաբաղից տեղահանված անձանց հատկացվող դրամական օգնության կրճատումը, ինչն ավելի վաղ ծանուցվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, հաղորդում է Sputnik Արմենիան։ Առայժմ արցախցի շուրջ 100 հազար հարկադիր տեղահանվածներ ամսական ստանում են 40+10 հազար դրամ. 40 հազարը՝ որպես բնակարանների վարձակալության նպաստ, և 10 հազարը՝ կոմունալ ծառայությունների վարձավճար (ընդամենը 50 հազար դրամ կամ մոտ 130 դոլար)։ ՀՀ-ում անշարժ գույք ունեցող մոտ 4 900 մարդ ստանում է ընդամենը 10 հազար դրամ։