ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍ
ՌԴ ԱԳՆ-ի մի ամբողջ խոսնակ՝ Մարիա Զախարովան, ձեռնամուխ եղավ հերքելու Նիկոլ Փաշինյանին։ Այդ թվում նաև նրա հայտարարությունը Փարիզում՝ առ այն, թե իբր Ռուսաստանի պաշտոնական անձինք վերջերս բացահայտ կոչ են արել Հայաստանի ժողովրդին ելնել փողոց ու տապալել իր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Զախարովան պատասխանեց, որ ռուսաստանյան պաշտոնական անձանց կողմից նման կոչեր չեն եղել ո՛չ Փաշինյանի, ո՛չ Հայաստանի նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ այլ երկրի ընտրված իշխանությունների նկատմամբ։