ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻ՞Ն, ԹԵ՞ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿԸ. ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»: Ֆիլիպ Պետեն, Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ «Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»: Նևիլ Չեմբերլեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։