ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԽՈՍԵՑԻՆ ԲԱՔՎՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2024-02-01 09:23

Նիկոլի հերթական զառանցանքը՝ Ադրբեջանի հետ «սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր» ստորագրելու վերաբերյալ, արժանացավ Բաքվի միանգամայն սպասելի արձագանքին։ Այդ արձագանքի մեջ կար ամեն ինչ. և՛ սովորական երեսպաշտությունն ու ցինիզմը, և՛ սպառնալիքների, մանիպուլյացիաների, մեղադրանքների ու շանտաժի նոր չափաբաժին։ Վերջապես, այն բովանդակում էր տեղեկատվության նոր արտահոսք այն մասին, թե ինչի շուրջ են ակնհայտորեն արդեն պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը։

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԱԿԱՐԳԸ․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԶԱՐԳԱՑՈՒՄ

    2024-01-31 17:16

    Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես, նշել է.

  • Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

    2024-01-31 09:02

    Վերջին տարիներին Բաքուն համոզվել է, որ Երևանի վրա բավականաչափ ճնշում գործադրելով, կարող է պոկել այն, ինչ ուզում է։ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հենց դրան՝ կարծելով, որ գիշատիչը մի օր կանգ կառնի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

  • ԻՍԿ Ե՞ՐԲ ԵՆՔ ՓՈԽԵԼՈՒ ԿՐՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-01-30 16:00

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․  

  • ԹԱԿԱՐԴ 1 ԵՎ ԴՐԱ ԼՈՒԾՈՒՄԸ

    2024-01-30 12:10

    Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։

  • ԱՐԱՐԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ. ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ Է

    2024-01-30 08:38

    Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում ամենացուցանշականն այն պնդումն էր, որ Արարատ Միրզոյանին մի քանի անգամ առաջարկվել էր գալ Մոսկվա, որպեսզի քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր։ «Խաղաղության համաձայնագրի խնդրի վերաբերյալ Մոսկվայում խորհրդակցության մասնակցելու հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս, սկսած անցած տարվա սեպտեմբերից։ Վերջին ազդանշանը Երևան է ուղարկվել բառացիորեն մի քանի օր առաջ», -հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

  • ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃՊԱՐԱՐԱԿԱՆ «ՏԱՂԱՆԴԸ»

    2024-01-29 16:26

    ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԷԺԱՆԱԳԻՆԸ ԴՈՒ´Ք ԵՔ` ՁԵՐ «ՄԱՅԿԱ-ՏՌՈՒՍԻԿ» ԵՎ «ԿԼՈՒԲՆԻԿ» ՇՈՈՒՆԵՐՈՎ

    2024-01-29 11:01

    Էժանագինը դու´ք եք` ձեր «մայկա-տռուսիկ» և«կլուբնիկ» շոուներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հակադարձելով Փաշինյանի բանակի օրվան նվիրված ելույթին, որում Փաշինյանը ասում է, որ «բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ»:

  • ՓԱՌՔԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ…

    2024-01-28 17:15

    1991թ. դեկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ 1992թ. հունվարի 28-ին Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Այդ օրը համարվում է Հայոց Բանակի օր։ Նույն թվականի մարտի 26-ին ԼՂՀ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Նույն գարնանը Արցախյան ազատամարտը թևակոխեց առաջին շռնդալից հաղթանակների փուլ։ Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Գուրգեն Դալիբալթայան, Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան. բոլորին չես թվարկի. ուսադիրավոր հարյուրավոր մարդիկ ոսկե տառերով են գրել իրենց անունը ազգային բանակի ստեղծման ու կայացման տարեգրության մեջ, մեր գլխավոր հարստության, հայկական երկու պետությունների անկախության ու զարգացման հիմնական երաշխավորի՝ մինչև 2018թ. գարուն:

  • Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ԱՐՇԱՎՆ ՈՒ ՊՆ ՊԱՊԱՆՁՎԵԼԸ

    2024-01-27 14:18

    Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» և որևէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության խպատգամավոր Գեղամ Մանուկյանը և հրապարակել իր հարցման պատասխանը ՊՆ-ից: