ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

2024-01-09 15:46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում դրական մեսիջներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ «Ինտերֆաքսը» մեջբերում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի հայտարարությունը, որը նա արել է TVnet թուրքական ալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել, թեև խոսվում էր նաև «այս նախագծից Հայաստանի ունեցած օգուտի մասին»։

  • «Հրապարակ». ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ՏԵՂՅԱ՞Կ ՉԷ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԹԱՓՎԵԼ Է ՈՒ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

    2024-01-09 12:39

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետանի և անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջև կնքված պայմանագիը։ Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչև 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։

  • «Ժողովուրդ». ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԷԼԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ. ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ «ԹԻՐԱԽԸ»

    2024-01-09 12:20

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին:

  • ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ, ՈՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՎԱՃԱՆԵԼ

    2023-12-29 10:39

    ...Հիշո՞ւմ եք, թե ինչ անհամբերությամբ էինք սպասում, որ ավարտվեր այն սարսափելի 2020 թվականը։ Ինչպես էին հավատում, թե հայոց հողում բուն դրած մղձավանջն ու դժոխքը կարող են ավարտվել տարենիշի չորս թվերից մեկի փոփոխությամբ, թե նորը՝ 2021-ը, կբերի ցանկալի փոփոխություններ, վերածնված հույսեր ու լույս թունելի վերջում։ Հավատում էինք, քանզի լրիվ ուրիշ էինք՝ դեռևս պահպանած մեր ինքնությունը, գլխահակ, բայց չկոտրված, թուլացած, բայց չհանձնված։ Եվ այդ ժամանակ մենք դեռ Արցախ ունեինք, թեկուզ նրա մի փոքրիկ կտորը, բայց ունեինք…

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԻՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԶՈՀԱԲԵՐԵԼ Է ԳԻՏԱԿՑԱԲԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-28 15:19

    Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին դիտարկումներին։  

  • «Ապրելու երկիր»․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՈՂՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

    2023-12-28 09:39

    Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Այս մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրությունում:

  • Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է ԱԼԻԵՎԻՆ ՊԵՏՔ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-27 16:27

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԸ, ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՖՈՐՄԱՏՆԵՐԸ

    2023-12-27 13:32

    Միայն երեկվա օրը բավական է՝ ճիշտ պատկերացնելու համար Հայաստանում առկա իրողությունները և տենդենցները։

  • ՆԺԴԵՀ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԹԱԳՆԵԼ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2023-12-27 09:14

    «Ադրբեջանի բառերը կրկնողները Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է ներկայացնում։ Իհարկե, նա չափազանցում է։ Լրտեսների պարագայում, հավանաբար, ավելի հեշտ կլիներ։ Իրականում դա մարդկանց առանձնահատուկ տեսակ է, որոնք օժտված են միայն մեկ ունակությամբ. ուրիշներին վերագրել իրենց ձախողումների, այն դժբախտությունների մեղքը, որ պատճառել են իրենց երկրին, նրա քաղաքացիներին։

  • ԱՎԵՐՄՈՒՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ

    2023-12-27 09:04

    Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՆԳՆ ոստիկանության Գորիսի և Կապանի բաժինների պետեր Մուշեղ Գևորգյանի և Վաղարշակ Գինոսյանի սկանդալային ձերբակալությունները բավական թափանցիկ ենթատեքստ ունեն։ Թեև քննությունն ընթացքում է, Սյունիքում և նրա սահմաններից դուրս հայտնի է, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներին կասկածում են ապօրինի անտառահատումներով զբաղվողներին «տանիքավորելու» մեջ, ընդ որում Գորիսում պետը նշանակվել է վերջերս (նոյեմբերի 28-ին):