ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՀԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

2023-12-22 09:34

Առաջին անգամ է, որ Հարավային Կովկասի մի երկիր (Վրաստան - խմբ.) Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներ ունի։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքերով, դա շատ կարևոր քայլ է։ «Մյուս կողմից՝ դա նաև չափազանց երկարաժամկետ գործընթաց է։ Օրինակ՝ Արևմտյան Բալկանների երկրները արդեն 15 տարի սպասում են ԵՄ-ին անդամակցելուն»,- նշեց նա։ Փորձագետը համարում է, որ Հայաստանի հետագա ընթացքն արևմտյան վեկտորի երկայնքով, որն ընտրել են Երևանի նոր իշխանությունները, մեծապես կախված է այս ուղղությամբ Վրաստանի առաջընթացից։ Երևանի իշխանությունների ընտրությամբ արևմտյան վեկտորով Հայաստանի հետագա շարժը ուժգնորեն կախված է Վրաստանի դեպի այդ կողմ առաջընթացից։ «Կարծում եմ՝ փորձ կարվի ակտիվացնել հայ-վրացական հարաբերությունները։ Եվրամիությունը կփորձի նոր տնտեսական նախագծեր ներգրավել Հայաստանում: Կրկին սա շատ երկարաժամկետ խնդիր է: Եվրամիությունը դանդաղ է գործում, իսկ մյուս խաղացողները շատ ավելի արագ են գործում», -ընդգծեց նա։

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԽԱԲԵ՞Լ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԻՆՉՊԻՍԻ ԱՆԱԿՆԿԱԼ… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-21 14:47

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԷՐ

    2023-12-21 10:19

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մանիպուլացնելու և գլխիվայր շրջելու «մաստեր-կլաս» ցույց տվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով վարչապետի` դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի պաշտոնավարման 5-6 տարիների ընթացքում սա ամենաանհաջող հարցազրույցն էր։

  • ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ՝ ՀԱՐՎԱԾ «ՌԵՎԱՆՇԻԶՄԻՆ»

    2023-12-20 17:14

    Ի՞նչ է սպասվում մեզ գալիք տարում։ Առաջնահերթ խնդիրը լինելու է հայոց անկախ պետության պահպանումը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՎ, ԹԵ Ի՞ՆՉ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2023-12-20 17:10

    Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՄԵՐ ՀԵՏԱԳԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

    2023-12-20 15:53

    Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։ Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։

  • ՀԱՂԹԱՆԱԿԱԾ «ԹԱՎԻՇԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

    2023-12-20 09:45

    Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 932 731 մարդ։ Այս մասին վկայում են երկրի բնակչության 2022 թվականին անցկացված երրորդ մարդահամարի ամփոփ տվյալները, որոնք հրապարակվել են հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Ընդ որում, 2011 թվականին բնակչության երկրորդ մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր 3 018 854 մարդ, իսկ 2001 թվականի առաջին մարդահամարով՝ 3 213 011։ Քաղաքային բնակչության բաժինը կազմում է 63,8%, գյուղական բնակչությանը՝ 36,2%, ընդ որում 2011 թվականի համեմատ՝ քաղաքաբնակների թիվն աճել է (63,3% 2011 թվականին), իսկ գյուղական բնակչության թիվը՝ նվազել (36,7% 2011 թվականին)։

  • ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ

    2023-12-19 11:51

    Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին: Այս մասին հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

  • «ԱՅՈ, ՍԱ ՎՐԵԺԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ է». ՈՎ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱԽԵՆՈՒՄ ՌԵՎԱՆՇԻՑ ՝ ԱԼԻԵՎԸ, ԹԵ՞ ՆԻԿՈԼԸ

    2023-12-19 08:59

    «Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, և այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը: …Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել և մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել՝ ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եվ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերահաստատումը: Եվ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու»։

  • Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿՈՐՑՆԻ ԻՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ

    2023-12-18 12:39

    ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Որպեսզի Հայաստանը, որպես պետություն՝ չկորցնի իր էությունը, իսկ հայ ազգն՝ իր ինքնությունը, ի թիվս այլ խնդիրների՝ ներքոհիշյալ նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանի ժողովրդի և համայն հայության միասնական օրակարգում.