ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ , կամ ՔԱՆԻ՞ ՇԱԲԱԹ Է ՄՆՈՒՄ ԿԱՊԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼԻՔ ՀԱՐՎԱԾԻՆ

2023-11-14 09:30

Միակ բանը, ինչով Փաշինյանը կարող էր թուլացնել լարվածությունը, որ կուտակվում է ժողովրդի մեջ Արցախը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումն է, սակայն քաղաքական տարին մոտենում է ավարտին, իսկ Ալիևը ցուցաբերում է համատեղ փաստաթուղթ ստորագրելու շահագրգռվածության իսպառ բացակայություն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Բրյուսելում բանակցությունների վերսկսման հարցը քննարկելու մտադրության մասին և ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունները, թե բանակցությունները կայանալու են դեկտեմբերին, լավատեսություն չեն ներշնչում:

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ

    2023-11-13 18:29

    Ելույթ ունենալով Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրագործելով է Արցախի էթնիկ զտման իր մինիմում-ծրագիրը, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Այդ իսկ պատճառով, սկսած դպրոցական ծրագրերից, առաջ է տանում այն միտքը, թե ներկայիս Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է։ Փաշինյանը հիշատակեց նաև այն մասին, որ հայատյացությունը Ադրբեջանի փաստացի պետական գաղափարախոսությունն է։

  • ՈՎՔԵՐ ԵՎ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2023-11-13 10:26

    Հայկական հասարակական կազմակերպությունների զգալի մասը արտաքին ֆինանսավորում ունի, իսկ նրանց գործունեությունն ուղղված է հասարակության ապակայունացմանն ու պառակտմանը «բաժանիր և տիրիր» հնագույն սկզբունքով։ Այդ նպատակով նրանք, օրինակ, աջակցում են քաղաքական էլիտայի որոշ խմբերի և նրանց լարում մյուսների դեմ կամ առաջ են մղում գենդերային թեմաներով գաղափարներ` ի հակակշիռ պահպանողական-նահապետական արժեքների։ Ինչպես և ամենուր, հայաստանյան ՀԿ-ների համար առաջնային է իշխանության մարմինների գործունեության նկատմամբ «հանրային վերահսկողությունը»: Նրանք ստեղծում են վերահսկվող լրատվամիջոցներ և ինտերնետ-հարթակներ, աջակցում են քաղաքացիական և «քաղաքականամերձ» ակտիվիստներին։ Sputnik.Live-ը պարզել է` ինչպես է դա արվում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ «ԱՆՌԵՎԱՆՇ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՌԵՎԱՆՇԻ

    2023-11-13 09:33

    Թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր: Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածում կալանավայրից:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՆ ՈՒՆԻ ԸՆԴԳԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ

    2023-11-11 12:08

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցաքննության հրավիրելը զավեշտալի է որակում:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՑ ՍՏԱՑԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԼԻԵՎԸ ԱՆԳԱՄ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԵՐԱԶԵԼ

    2023-11-10 13:55

    Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:

  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՑԱՍՄԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ. Ի՞ՆՉՆ Է ՍԽԱԼ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ

    2023-11-10 10:35

    Վրդովմունքի ահռելի ալիք առաջացրեց, մասնավորապես՝ սոցցանցերի հայկական հատվածում, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը ռուս խաղաղապահների վերաբերյալ։ «Ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում։ Բացի այդ, զինվորականները մշտական փոխգործակցություն են պահպանում Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և հումանիտար իրավունքի նորմերի պահպանման համար»։

  • ԿԳՄՍՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է. ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

    2023-11-10 09:53

    Նոյեմբերի 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը. «ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների (ֆիլմի-Մ.Գ) կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է»։ Բավական անշնորհք տեքստն ավարտվում է «ԶԼՄ մեր գործընկերներին» ուղղված կոչով՝ «չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»։

  • Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸ» ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

    2023-11-09 17:08

    «Մեծ յոթնյակի» (այն է՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ԱԳ նախարարներն իրենց երեկ արված հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին։ Ահա այդ հատվածն ամբողջությամբ.

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-09 10:48

    Անդրանիկ Քոչարյանը ստում է: Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում չի ասել, որ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել Ռուսաստանի պահանջով: Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի 48-րդ թողարկման ընթացքում ասաց Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս մասին իրեն հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: