ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է VISA DIGITAL ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏ
Ակտիվ զարգացնելով թվային բանկինգը` Արդշինբանկը իր հաճախորդներին է ներկայացնում հերթական նորույթը՝ Visa Digital թվային վճարային քարտը։ Թվային քարտը տրամադրվում է օնլայն, իր ֆունկցիոնալությամբ նման է պլաստիկ քարտին, բայց ավելի կատարելագործված է: Հաճախորդները կարող են թվային քարտ պատվիրել առանց բանկ այցելելու՝ օգտագործելով միայն Արդշինբանկի բջջային հավելվածը: