ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՆՇՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՔԸ, ԹԵ՞ ՃԱՄՓԱ ՀԱՐԹՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

2021-11-30 18:01

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական SOCAR Petroleum ՓԲԸ-ն շահագործման է հանձնել նոր բենզալցակայան, հաղորդում է News.am-ը։ Ինչպես հայտարարեց ընկերության միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով: Այն ունի վառելիքային երեք բաք. «Այդ բենզալցակայանում իրացվելու է ԱԻ-95-Պրեմիում, ԱԻ-92 մակնիշների բենզին և դիզելային վառելիք»:

  • ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

    2021-11-29 14:41

    Գրանթ Թորնթոն Հայաստանը և Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, ընդլայնելով երկու կազմակերպությունների միջև երկարամյա համագործակցության շրջանակները, կնքել են Հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի դերի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել ՄՌ համայնքի համագործակցությունը և արդյունավետ հաղորդակցությունը:

  • Վահրամ ՄԻՐԱՔԸԱՆ․ Ո՞Ր ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    2021-11-29 10:21

    Իշխող կուսակցության պատգամավորները քննարկում են բացել հայկական շուկան թուրքական ապրանքների համար: Փակվել էր մոտ մեկ տարի առաջ, Թուրքիայի թշնամական գործողությունների արդյունքում: Հիմա երևի Թուրքիան էլ թշնամական չի տրամադրված հա՞, դադարեցրել է Հայաստնի շրջափակումը, չի աջակցում Ադրբեջանին, էլ չի՞ ուզում մեզ ոչնչացնի: Ասածս էն է, որ անցյալ տարվանից հետո ըստ էության բան չի փոխվել, մենակ ռազմական գործողություններն են պասիվացել, բա էլ ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ` ՀՀ-ՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ՓՄՁ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

    2021-11-26 19:08

    Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն) ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԳՐԱՆՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՃ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-11-25 18:58

    Ամերիաբանկը ներկայացնում է մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշները, մասնավորապես` մանրածախ բիզնեսի` հաճախորդների, օնլայն/մոբայլ բանկինգի օգտատերերի, վարկառուների, վարկերի և վարկային պորտֆելի ցուցանիշները 31.10.2018-31.10.2021 դրությամբ:  

  • ՁԱԽՈՂՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

    2021-11-23 19:55

    Որպեսզի իրականանան Հայաստանի կառավարության մարգարեությունները ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, այս տարվա վերջին 3 ամիսներին երկիր պետք է այցելեն նույն քանակությամբ զբոսաշրջիկներ, որքան նախորդ 9 ամիսներին:

  • ՎԱՐԿԵՐ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ՕԳԳ-ՈՎ

    2021-11-18 21:05

    Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի 5%-ը և՛ 2021, և՛ 2022 թվականներին։ Այս մասին ասվում է Հայաստանում դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ ԱՄՀ հաղորդագրության մեջ, հաղորդում է Sputnik Արմենիան։ Այն բանից հետո, երբ եզրակացությունը կհաստատի ԱՄՀ գործադիր խորհուրդը (սպասվում է դեկտեմբերի կեսերին), Հայաստանը կստանա հակաճգնաժամային վարկի հերթական տրանշը, դրա չափը կկազմի 51,429 մլն SDR (դոլարի հաշվարկով՝ շուրջ 72,5 մլն):

  • ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԻ, ԲԱՅՑ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

    2021-11-11 18:15

    Մինչ խորհրդարանական հանձնաժողովներում ընթանում են գալիք տարվա բյուջեի քննարկումները, մինչ չինովնիկները պատմում են հեռանկարային նախագծերի, մտահղացումների և ծրագրերի մասին, մինչ կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ներդրումները գործնականում հոսում են գետի պես, իսկ օտարերկրյա գործընկերները պարզապես երազում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ, երկրի տնտեսությունը կանգնած է ահռելի խնդրի առջև: Շուտով աշխատող չի մնա։ Չի մնա ներդրումներն իրացնող և ծրագրերն իրականացնող։ Աշխատանքի շուկայում գործընթացները, մեղմ ասած, տագնապահարույց են…

  • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՋԱՆՔԵՐԻՆ

    2021-11-10 20:03

    Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակումը էապես կբարելավի մեր ձեռնարկումների հնարավորություններն ու մրցունակությունը, հայտարարել է լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն ասել եմ, հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- ասել է Քերոբյանը Երևանում անցկացված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» գործարար համաժողովի կողասրահներում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

  • ՁԱԽՈՂՈՒՄ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ

    2021-11-06 08:21

    Օրերս գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, առաջարկություն արեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարին. առևտրի օբյեկտներից ելնելիս տուգանել այն քաղաքացիներին, ոորոնք իրենց մոտ չունեն գնումը հաստատող ՀԴՄ կտրոններ: Ռուստամ Բադասյանը մերժեց առաջարկը, բայց շատ կոռեկտ և վերապահումներով։ Այն է՝ այդ նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ են ՊԵԿ-ի 100 հազար աշխատակիցներ և բյուջեի հարյուրապատիկ ավելացում։ Իսկ բացի այդ, ՊԵԿ ղեկավարը նշեց, որ երբեմն նույնիսկ իրեն ՀԴՄ կտրոն չեն տալիս…