ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄԵՐՕՐՅԱ ՆՇԱՁՈՂԸ

2021-12-09 20:47

Food Republic ռեստորանների սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) ծանուցել են Երևանում աշխարհահռչակ Hard Rock Cafe ապրանքանիշի բացման նախագծի մեկնարկի մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ինչպես հացորդել են ANIF-ի մամլո ծառայությունից, օրերս Food Republic-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ: ANIF-ը մասնակցում է ծրագրին COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման համար ստեղծված հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության շրջանակներում: ANIF-ը համաֆինանսավորում է նախագիծը՝ 48% մասնակցությամբ։

  • ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ

    2021-12-09 09:04

    Հավանաբար կգա մի օր, երբ կգնահատվի թավշե իշխանության կողմից Հայաստանին հասցված վնասի ողջ մասշտաբը, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ դա աստղաբաշխական է։ Տվյալ դեպքում խոսքը պատերազմի և դրա հետևանքների մասին չէ, մարդկային հազարավոր կյանքերի և հսկայական տարածքների կորստի մասին չէ, ոչ էլ շարունակվող կապիտուլյանտային քաղաքականության ու երկրի անվտանգության կորստի։ Խոսքը հայկական պետությանը թավիշի բերած տեղային աղետների մասին է։ Իսկ ավելի ճիշտ՝ մի պատուհասի մասին, որը պերճախոս կերպով բնորոշում է «հեղափոխությամբ ծնված» իշխանության վնասաբեր էությունը։

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԿԲ-Ն ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ

    2021-12-08 18:15

    ՀՀ ֆինանսական շուկայում մի քանի օրում դոլարի փոխարժեքը 478 դրամից հասավ 492 դրամի: Դրամի նման թռիչքային արժեզրկման պատճառները պարզելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

  • «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ԾԱՄՈՆ»՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ

    2021-12-07 20:44

    Հայաստանի կառավարությունը պետք է երկարաձգի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը հանրապետություն։ Այս մասին ասված է «Մանթաշով» գործարարների միության, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության բաց նամակում՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը, հաղորդում Է News.am-ը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    2021-12-07 17:29

    Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել արևային էներգիայով աշխատող տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվում է «Բարի Արև» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԱՆԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FINANCIAL TIMES-Ի THE BANKER ԱՄՍԱԳՐՈՒՄ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    2021-12-06 13:31

    Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համավարակը ձեր հաճախորդների վարքագծի վրա և ինչպե՞ս է արձագանքել Արդշինբանկը։

  • ԱՐՏԱՔԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆԵՐՔԻՆՈՎ

    2021-12-02 20:01

    Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, ազդակ ստանալով նշյալ երկրների ղեկավարների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-ին կրկին հավաքվել է Մոսկվայում իր հերթական նիստին:

  • «ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՏ` ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Թ. ԱԼՆԱՍԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-12-02 19:16

    Ամերիաբանկի երկարամյա գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության, մասնավոր հատվածի աջակցության ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ զարգացման ռազմավարության մասին. «Ամերիաբանկը միտումներ թելադրող բանկ է, շուկայի առաջատարը: Իհարկե, դա նաև մեծ պատասխանատվություն է:

  • ԵՎՍ 5 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼԵՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ, ԱՐԳԵԼՔ ԴՐԵՔ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՎՐԱ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2021-12-02 15:34

    «Մանթաշով» գործարարների միությունը, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգելու հարցով: Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ՝ ԸՍՏ THE BANKER ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ

    2021-12-02 13:45

    Բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագիրը, որը լույս է տեսնում 1926 թվականից երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում։ Նախկինում The Banker-ը Արդշինբանկը ճանաչվել էր Տարվա լավագույն բանկ 2014 և 2018 թվականներին։