ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԸ
“Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը: