ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԵՎ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է
Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա հանգեցրել է աննախադեպ ծանր հետևանքների։ Այդ մասին ասվում է «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունում: