«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»՝ ԱՐՑԱԽԻ ՓՈԽԱՐԵ՞Ն
Սեպտեմբերի 29-ին՝ հայ ժողովրդի պատմական ողբերգության ամենասարսափելի օրերին, Փաշինյանի խոսնակը ուղիղ եթերում ցինիկաբար ներողություն խնդրեց «Արցախ» բառի համար՝ «շտկելով» այն «Լեռնային Ղարաբաղ»-ի: Դավաճան ոհմակի անդամները, ինչպես հայտնի է, ոչինչ հենց այնպես չեն անում. ամեն ինչ հանգամանորեն մտածված է և հստակ նպատակ ունի։ Մտահղացումը կատարողները թերևս կարող են հմուտ կամ ապաշնորհ լինել, և տվյալ դեպքում Չոլկա Նազիկ մականունով Բաղդասարյանը ծայրաստիճան վատ կատարեց իր շեֆի առաջադրանքը. նրա «պատահական սխալմունքի» արհեստականությունը բառացիորեն աչքի էր զարնվում՝ լոկ ընդգծելով նպատակադրման բացառիկ նսեմությունը։