ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՀ ԱԳՆ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԿԱՍԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

2023-09-20 08:12

Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

  • ԵԿԵԼ Է ԲԵԿՄԱՆ ՊԱՀԸ. ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽԸ ՝ ՓՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2023-09-19 21:09

    Արդարացան փորձագետների և քաղաքական գործիչների վատթարագույն կանխատեսումները. Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Կեսօրից հետո սկսեցին հաղորդագրություններ ստացվել տարբեր զինատեսակներից ինտենսիվ գնդակոծությունների, կամիկաձե դրոնների կիրառման, Շուշիի մերձակայքում ընթացող մարտերի, օդային տագնապների, կապի ընդհատումների մասին... Ստեփանակերտի բնակիչները զանգվածաբար պատսպարվում են ռմբապաստարաններում և նկուղներում:

  • ՈՏՔԸ ԴՐԱԾ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՓՈՑԽԻՆ՝ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑ…

    2023-09-19 19:57

    ՔՊ խմբակցության պատգամավորները, նախարարները, և Փաշինյանի կուսակցության ղեկավարության անդամները գրոհում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունները՝ ՀՀ օրինական իշխանություն կոչեցյալին հեռացնելու Մոսկվայի իբր ծրագրերի մասին նամակներով։ Փաշինյանը որոշել է գործի դնել հավաքական Արևմուտքին՝ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու Կրեմլի առասպելական փորձերին հակազդելու համար։ Նամակներում պարտադիր հղում կա առ այն, որ Փաշինյանի հրաժարականը կնշանակի երկրի վերադարձ ՌԴ հովանու ներքո։ Մինչ Ադրբեջանը զինտեխնիկա և կենդանի ուժ է կենտրոնացնում Արցախի շփման գծի ողջ երկայնքով և ՀՀ-ին սահմանակից շրջաններում, ռեժիմի պարագլուխը դողում է հարկադիր հրաժարականի ահից, իսկ նրա ընչաքաղց ծառայանին հեծեծում է ի լուր ողջ աշխարհի, թե Կրեմլը ցանկանում է զրկել իրեն կերամանից։

  • Արցախի ՄԻՊ․ ԵՂՑԱՀՈՂՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ

    2023-09-19 19:52

    Շուշիի շրջանի Եղցահող համայնն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով և բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա։ X–ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշում է, որ Եղցահողը ներկայում ունի մոտ 150 բնակիչ, և նրանք ադրբեջանական թիրախում են հայտնվել։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ԴԻՊՉՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ

    2023-09-19 18:57

    Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին «Կովկասից վտարելուն», ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԻՄԵՆ ՄԱԿ-ԻՆ

    2023-09-19 16:38

    Արցախը հրետակոծվում է՝ իբր Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ

    2023-09-19 15:38

    Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիային ի պատասխան առաջին հերթին Ռուսաստանի կողմից քայլերի անհրաժեշտություն է տեսնում:

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԾԿԵԼ՝ ԴՐԱՆՑՈՒՄ ՄԵՂԱԴՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

    2023-09-19 09:12

    «Քանի որ Ադրբեջանի վերաբերմունքը հայ գերիների հանդեպ (սպանություններ, գնդակահարություններ) արդեն հայտնի է և տեսագրություններով վավերացված, մյուս կողմից էլ Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ խախտելով 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հիմա Ադրբեջանը փորձում է իր հանցագործությունները կոծկել՝ իր իսկ հանցագործություններում մեղադրելով հայկական կողմին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պետական անվտանգության պետի հայտարարություններին։

  • ԱՐՑԱԽ. ԱՆՈՐՈՇԻ, ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

    2023-09-19 08:04

    Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Բերձորի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ) համաժամանակյա տեղափոխման վերաբերյալ, երեկ տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ծանր հուզական խորապատկերը, որն ակնհայտորեն զգացվում է նույնիսկ պաշտոնական տեքստում, ընդգծված է շրջափակման պայմաններում հացի օրաբաժնի մասին հիշատակմամբ. «ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը»։ Թե ով է Հայաստանում հիշում այդ աղքատիկ 200 գրամի մասին՝ անպատասխան մնացող հարց է…