ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԵԶԱԿԻ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

2023-06-30 09:29

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է հարցեր, որոնց լուծումը տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: