ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՁԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ PR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ՝ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

2025-05-02 14:02

Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թ. ապրիլի 1-ին։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐԵՎԷ ՇԱՀԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-05-01 19:17

    Նախ Արևմուտքը թող մի հատ բացատրի՝ ոնց թույլ տվեց, որ հայաթափեն Արցախը, որը 30 տարի բանակցվում էր և նրանք խոստում էին տվել, որ երբեք թույլ չեն տա ուժ կիրառել արցախցիների դեմ, երկրորդը, թող պատասխանեն՝ ինչո՞ւ մինչև հիմա որևէ կոնկրետ առաջարկ չկա Արևմուտքի կողմից Եվրոպայի մաս դառնալու, ռազմական օգնության ու երաշխիքների մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ին հայտարարություններ են հնչում, թե այդ ինչպես է ԵՄ գնացող Հայաստանի վարչապետը գնում Մոսկվա Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու:  

  • ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՁԵՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԼՂ ՀԱՅԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ՝ ՊՈՒՏԻՆԻ

    2025-05-01 16:19

    Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:

  • ԵՐԲ ԵՎՐՈՊԱՆ ՆԱՅՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՆ, ՏԵՍՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՀՈՐԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2025-05-01 11:25

    Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը հարգեցին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն հոգիների հիշատակը։ Սակայն, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալասը իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում հաջորդ օրը նախընտրեց այցելել Ադրբեջան, այլ ոչ թե հարևան Հայաստան, հատուկ Politico պարբերականի համար իր հոդվածում գրում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Մարկ ՄըքԻնեսը։

  • Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ԻՆՉՈ՞Ւ Է ԿԻՐԻԵՆԿՈՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2025-05-01 11:22

    Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը հայկական ուղղության համակարգողի պաշտոնում աշխույժ քննարկումներ է առաջացրել: Ի՞նչ է թաքնված այս որոշման հետևում, և ինչպիսի՞ դեր կխաղա «փափուկ ուժը» Հայաստանում Ռուսաստանի տեղեկատվական ռազմավարության մեջ: Ռուսաստանցի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը VERELQ-ին տված հարցազրույցում բացատրում է, թե ինչու են Կիրիենկոյին վստահում աշխատանքի ամենաբարդ հատվածները, որն է նրա ոճի յուրահատկությունը, և ինչպես կարող է դա անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

  • ՀՀԿ․ ԵԺԿ ԲԱՆԱՁԵՎԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ, ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԻ ՀԵՏ

    2025-05-01 08:38

    Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ, որը որևէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։

  • ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

    2025-04-30 11:41

    «Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝ ունի ավելի խորքային բովանդակություն։

  • Յուրի ԿՈՏԵՆՈԿ․ ԱՐՑԱԽՆ ԸՆԴՄԻՇՏ ՄՆԱՑ ԻՄ ՍՐՏՈՒՄ

    2025-04-30 09:15

    Երևանի Ռուսական տանը կայացավ հայտնի ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի գրքի շնորհանդեսը։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն ԱԹՍ-ի հարվածը Յուրի Կոտենոկի կյանքը փոխել է ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր տոկոսով։ Այս խոստովանությունը ռազմական թղթակիցն արեց իր «Վերապրողը․ հատուկ գործողությունների տարեգրությունը՝ Բամուտից մինչև Բախմուտ» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի ժամանակ։ Արցախը նրա առաջին գործուղումը չէր դեպի թեժ կետեր, բայց իր ստեղծագործական ուղու մասին պատմությունը սկսել է հենց 44-օրյա պատերազմից, որին առանձնապես չի էլ հասցրել ներկա գտնվել։

  • ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-29 19:51

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԲԱՆԴԱՐ ԱԲԲԱՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՎԱԾ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՆԻՆ

    2025-04-29 11:17

    Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն այդ երկրին։ Մինչ համաշխարհային մամուլը կենտրոնանում է զոհերի թվի, ավերածությունների և քիմիական նյութերի վրա, ստվերում է մնում կարևոր մի հանգամանք. փաստացի պարալիզացվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։