ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման մանրամասներ է հայտնել թուրքական Al Monitor–ը։
Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման մանրամասներ է հայտնել թուրքական Al Monitor–ը։
Օգտվելով Թուրքիայի անվերապահ աջակցությունից՝ Ադրբեջանը ձգտում է ոչ միայն բացառել Երևանին Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ամեն տեսակի քննարկումներից, այլև նվազագույնի հասցնել միջազգային հանրության և ուժի կենտրոնների դերն այդ հարցում:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստրասբուրգում ելույթ ունենալով իր հայրենակիցների առջև, կոչ է արել նրանց սկսել պայքարել Ֆրանսիայի հայկական համայնքի այն հատվածի դեմ, որը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»: «Ֆրանսիայում, որտեղ բնակվում է 800 000 թուրք, մենք կարող ենք ավելի ազդեցիկ լինել քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ»,- հայտարարել է նա:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Արցախի ապառազմականացում նշանակում է Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Երեկ համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որը ենթադրաբար քննարկում են Երևանը, Բաքուն, Անկարան և Վաշինգտոնը։ Ինչպես հաղորդվում էր, փաստաթուղթը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։ Նշվում է նաև, որ այս թուղթը Պրահայում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի զրույցի առանցքային թեման է եղել։ Որպես քննարկումների կազմակերպիչ նշվում է Միացյալ Նահանգները։ ՌԴ Դաշնության խորհրդի նախկին անդամ Ֆրանց Կլինցևիչը News.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց առաջարկվող փաստաթղթի առավել կարևոր կետերը։
«Աննա Հակոբյանի կոչին ոչ միայն հայ կանայք չեն միացել, այլև իր հակառակորդ կինը՝ Մեհրիբան Ալիևան»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ հնչեցրեծ մեղադրանքներին՝ ասուլիսում հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ կայքում հրապարակված ելույթը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Պրահայի հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմք հայտարարված 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրը թույլ է տալիս արձանագրել, որ Արցախն այդ պահին դուրս էր եկել ոչ միայն Խորհրդային Ադրբեջանի, այլև ԽՍՀՄ–ի կազմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, որն անձամբ ներկա է եղել հռչակագրի ստորագրման արարողությանը։