«Թաթոյան» հիմնադրամ․ GOOGLE MAP-ՈՒՄ ԵՎ GOOGLE EARTH-ՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՆՇՎԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին: