ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՈՐՈՇ ՔԱՅԼԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

2022-08-26 12:13

Ղազախստանի որոշ քայլեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկապես շատ հարցեր են առաջացնում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ղազախստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին և Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին։