Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ
Ուկրաինայում հակամարտության սկզբից ադրբեջանական լեքսիկոնից վերացավ «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, այժմ Ադրբեջանն առաջ է քաշում Արցախը կլանելու հարցը։ Նրանք հասկացան, որ ուժի կիրառմամբ դժվար է հասնել միջանցքի բացմանը և որոշեցին, որ հնարավոր է գործընթացները տանել Արցախի հարցով բանակցությունների։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։