ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ԳՈՐԾԸ»

2022-03-04 17:35

Ոչ լոյալ էլիտաների մաքրազտումն ավարտվեց, այժմ ունենք այն, ինչ ունենք… Եվրամիությունը մտադիր է զենք և այլ օգնություն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ ներկայացուցիչը։ Ուկրաինայի նացիստական ռեժիմին ԵՄ-ի օգնությունը կկազմի ընդհանուր առմամբ 500 մլն եվրո: Ի՞նչը ստիպեց քաղաքակիրթ Եվրոպային գնալ այդ քայլին, չէ՞ որ զենքի մատակարարման մասին հայտարարել են նույնիսկ ավանդաբար չեզոքություն ցուցաբերող երկրները։ Պատասխանը միանշանակ մատնացույց է անում Բայդենի վարչակազմին։