ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՅՈՒՆԵՑԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ՈՒՂԻՂ ԱՍԵԼ Է, ՈՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՆ ԿԱՊՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՏԱԼ

2021-11-26 11:28

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլև, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։