ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱԿԱՆԸ

2021-10-05 17:17

Մեր թանկագին կապիտուլյանտը («կապիտուլյանտը» քաղաքական տերմին է, որը նշանակում է փորձագետների կողմից որպես փաստացի կապիտուլյացիա գնահատված փաստաթուղթ ստորագրած մարդ) Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսում էր այն մասին, թե մտադիր է խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում (!). մտքի մասշտաբայնությունը նրա ուժեղ կողմն է: Բայց, ասում էր մեր վարչապետը, դժվար գործ է դա, քանի որ ականները շատ են…