«Ժողովուրդ». Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԱՐԳԵԼՎԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։ Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաև Ադրբեջանը։