ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ

2020-10-16 12:20

Մի տեսակ շատ տարօրինակ կերպով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիային ահաբեկիչների մասնակցության հարցը շարունակում է կասկածի տակ առնվել։ Այո, Ալիևն այդ փաստը հերքում է, այո, Էրդողանը՝ նույնպես։ Այո, անհրաժեշտ են ապացույցներ։ Բայց զարմանալի կլիներ, եթե նրանք ընդունեին, որ վերածել են տարածաշրջանն ահաբեկիչների որջի։ Իսկ ինչ վերաբերում է ապացույցներին, ապա ուրիշ ի՞նչ փաստեր են պետք, երբ ողջ աշխարհը, հեղինակավոր ԶԼՄ-ները շեփորում են այդ մասին: Չենք խոսում արդեն այն մասին, որ հայկական կողմը գրեթե կանոնավորապես ներկայացնում է համապատասխան ապացույցները։

  • ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ ¬Է ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

    2020-10-16 12:17

    Այդ տերմինը՝ «վերիֆիկացման մեխանիզմներ», ղարաբաղյան գործընթացի բառապաշարի մեջ մտավ երեք օր առաջ՝ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների թեթև ձեռքով։ Իրականում այստեղ նոր է միայն անվանումը, քանի որ դրանք հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և առաջնագծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության նույն այն մեխանիզմներն են, որոնց հարցը շատ ակտիվ քննարկվում էր Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցությունների ընթացքում և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի առանցքային կետերից մեկն էր։ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո դրանք տարօրինակ կերպով անհետացան բանակցային օրակարգից, և ահա ներկայումս, հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը կատարելուց Ադրբեջանի ցուցադրական հրաժարման խորապատկերին, կրկին արդիական դարձան։

  • ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐ, ԱՅԼ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2020-10-15 14:22

    Թուրքիայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները «արտահայտվել են հօգուտ քաղաքական գործընթացի ակտիվացման, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա: Ընդգծվել է համերաշխ ջանքերի հույժ անհրաժեշտությունը՝ արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով»: Հիշատակվում է նաև այն մասին, որ Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններինՄերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ։

  • Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՐՑԱԽՆ ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ»

    2020-10-12 21:42

    «Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թուրքիան էական տեղ կզբաղեցնի ԱՄՆ-ի հակառուսական նոր քաղաքականության մեջ, կարևոր է այդ համատեքստում ամրագրել Արցախի Հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆԸ:

  • ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇ ԵՆ ՄԵԾԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՋԵՎ

    2020-10-12 20:07

    «Չնչին կասկած իսկ չկա, որ եթե ադրբեջանական բանակը հաղթականորեն առաջ շարժվեր, ապա հրադադարի շուրջ ոչ մի բանակցություն պարզապես չէր կայանա», -«ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԱՆՀՆԱՐ Է

    2020-10-12 17:45

    ՄոսկվայուՄ ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրում հաստատված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկին ձևաչափը, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

  • Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ԻՆՉՊԵՍ ԲԱՔՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԸ

    2020-10-12 17:26

    ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. Արցախյան հակամարտությունում ռուսական միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը Արցախյան հակամարտության վերաբերյալ Regnum-ում հոդված է հրապարակել «Ինչպես Բաքուն դարձավ հայերի կողմից Ադրբեջանի յոթ շրջանների գրավման համահեղինակ» վերնագրով:

  • ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԻՄԻ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ

    2020-10-11 11:07

    Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել հավանականությունը, որ կդիմի Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը և նշել դրա պայմանը:

  • ԹԱՐՄԱՑՎԱԾ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆԻՆ, ԶՈՀԵՐ ԿԱՆ

    2020-10-10 12:15

    ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Կապան քաղաքին չեն հարվածել։

  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, ԺԱՄԸ 12:00-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՀՐԱԴԱԴԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-10-10 09:39

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 10-ին ժամը 12.00-ից հայտարարվում է հրադադար։