Վոլվաչ․ Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղմթերքի շրջանառությունն աճել է 16,2%-ով
Ռուսաստանի և Հայաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 16,2%-ով։ Հայ-ռուսական գործարար խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։