ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից Արցախի դրոշով գրառման համար և հեռացրել այն

2025-04-01 10:40

Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից արցախահայերի վերաբերյալ գրառում անելու, դրան կից Արցախի դրոշի նկարը տեղադրելու համար, ու հեռացրել է գրառումը։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի պետքարտուղար Դյորթե Դինգերի կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակից։