Փաստաբան․ Ռուբեն Մխիթարյանը հրաժարվել է ցուցմունք տալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին կանչել վկայի դատավարական կարգավիճակով. Մխիթարյանը, օգտվելով լռելու իրավունքից՝ ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվեց ցուցմունք տալուց»։ Այս մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։