«Թուրան» գործակալությունը ներողություն է խնդրել ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելու համար
«Թուրան» լրատվական գործակալությունը փետրվարի 5-ին հոդված է հրապարակել «Ադրբեջանի նախագահական ինքնաթիռում GPS-ի խափանումներ են տեղի ունեցել Ռուսաստանի տարածքում, հաստատում է հետաքննությունը» վերնագրով: Հրապարակման մեջ նշվում էր, որ դեկտեմբերի 25-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ ժամանող Ադրբեջանի նախագահական պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, բախվել է արտաքին տեխնիկական խոչընդոտների: