ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՊԵԿ․ 2024-ին հայտարարագիր է ներկայացրել մոտ 59 հազար քաղաքացի, այս տարի արդեն՝ 4451

2025-02-05 17:26

2024-ին մոտ 59 հազար քաղաքացի է ներկայացրել հայտարարագիր: Այս տարի արդեն՝ 4451 քաղաքացի: Սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս՝ կրթության ու առողջապահության գծով, մասնավորապես ստացել է 3732 քաղաքացի անցած տարի, այս տարի արդեն՝ 825 քաղաքացի: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: