ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԳ փոխնախարար․ Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան

2025-01-24 15:54

Մենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ խումբ է այցելելու Հայաստան սահմանային անվտանգության հետ կապված, որքանո՞վ է դա առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը: