Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան. Լավրովը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։