Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԵՏՈ ՈՉ ԹԵ ՈՒՇ, ԱՅԼ ՇԱՏ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրա-իրավական գործընթացը բնութագրվում է որպես կոնստրուկտիվ անվստահության քվե։ Խորհրդարանական կառավարման ձևը բնութագրվում է նրանով, որ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար, և իր ստեղծման ու գոյատևման համար կախված է խորհրդարանի վստահությունից: