Քաղաքականություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

2025-04-01 15:25
494

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար:

  • ԻՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 4 ՈՒԺԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՆԱՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐԵԼ

    2025-03-31 17:30
    398

    Եթե Գյումրիում ավագանու ընտրությունների արդեն հրապարակված արդյունքները չփոփոխվեն, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը:

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ

    2025-03-31 12:39
    293

    Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

  • Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ. ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ՈՎ Է ՀԱՂԹԵԼՈՒ

    2025-03-30 20:43
    295

    Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը` համեմատած նախորդ ընտրությունների հետ, իսկապես զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

  • ԱՐՑԱԽՑԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԻ ԴԻՄԱՑ

    2025-03-30 15:28
    476

    Արցախցի կանայք և երեխաները ակցիա ենք անում կառավարական ամառանոցի (Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ) դիմաց: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաք է տեղի ունեցել: Ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Պահանջագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.

  • Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿՈՉՎԱԾ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ԽԶԲԶՈՑԻ ԱՌԻԹՈՎ

    2025-03-30 11:42
    234

    Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։ Ու ինքնակործան այս աղմուկի մեջ, դիրիժորությամբ գլխավոր աղմկարար Փաշինյանի, հետևողականորեն խլանում են ողջամտության կղզիացող ձայները։

  • ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ և ԱՐՑԱԽԻ ՕՐՀՆԵՐԳԵՐՈՎ, ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-03-29 16:14
    412

    Երևանի Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաքը մեկնարկեց ՀՀ և Արցախի օրհներգերով: Այնուհետև հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:  

  • ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

    2025-03-29 07:39
    382

    2023թ. մարտի 29-ից սկսվեց ադրբեջանցի զավթիչների հերթական առաջխաղացումը դեպի հայկական տարածքի խորք՝ հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում։ Իշխանությունները թաքցնում էին այդ փաստը, մինչև որ ապրիլի 10-ի գիշերը ադրբեջանցի դիվերսանտները հայտնվեցին Սիսիանում՝ ներթափանցելով Բնունիս համայնքի բնակիչների տներ։ Ապրիլի 11-ին գնդակոծվեցին հայկական դիրքերը Սոթքի մոտակայքում, Տեղ գյուղի մոտ ադրբեջանցիները սպանեցին 4 հայ զինվորի, 6-ը վիրավորվեցին, այդ թվում՝ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ներկայումս բռնազավթված է Ներքին Հանդ համայնքի տարածքի մի մասը՝ Վերին Հանդը։

  • «ԻՆԱԴՈՒ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ». ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ ՔՎԵՈՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

    2025-03-28 23:37
    306

    Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել նրան, որ ընտրողների մոտ սրվի իրենց քվեով իշխանություններին պատժելու ցանկությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

  • Ո՞Վ, Ո՞ՒՄ ԵՎ Ո՞ՒՐ ՈՒՂԱՐԿԵՑ

    2025-03-28 12:08
    290

    Նիկոլի վերջին հայտնի մոնոլոգից հետո արձագանքը կանխատեսելի էր. նախկին նախագահների թիմերը նրան ուղարկեցին բուժման, եղան դեղերի առաջարկներ, ինչպես նաև առաջարկ՝ հրապարակել փաստաթղթերը։ Էմոցիոնալ տեսակետից արձագանքողների ռեակցիան միանգամայն հասկանալի էր. առաջին հայացքից՝ էլ ուրիշ ի՞նչ կարելի էր անել այդ տեսարանից հետո։ Բայց դրանից քիչ բան փոխվեց։