Քաղաքականություն

Ռուբեն ԳԱԼԻՉՅԱՆ․ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ ԴԵՊԻ ՈՍԿԵՊԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025-01-18 10:24
592

Որոշում է կայացվել, որ սահմանազատման հերթական աշխատանքները պետք է սկսեն հյուսիսային հատվածից, այնուհետև հարավային ուղղությամբ: Նախորդ սահմանազատումը սկսվել էր Տավուշից, որովհետև այդտեղ կար հատուկ պատճառ, այդտեղ ճանապարհներն այնպես էին սարքված, որ մեր մայրուղին 4-5 անգամ հատում էր Ադրբեջանի սահմանը և Ադրբեջանի տարածքով անցնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:  

  • «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂԸ», կամ «ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

    2025-01-18 09:17
    538

    Փաշինյանն ակտիվորեն տպավորություն է ստեղծում, թե ինքը, Ամերիկան հայտնագործած Կոլումբոսի պես, Հայաստանի համար հայտնագործում է Եվրոպան, ԱՄՆ-ը և առհասարակ արևմտյան աշխարհը: Ահավասիկ կառավարությունն այս տարվա առաջին իսկ նիստում ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը, իսկ ևս մի քանի օր անց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության խարտիա։ Դե, կեցցե՛ մեր վարչապետը, այնպես չէ՞.. Ասենք, նա ինքն էլ չզլացավ գովել իրեն «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» համար, ինչին Հայաստանի սահմանների անվտանգության առումով անմիջապես ձայնակցեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց այդպե՞ս է արդյոք դա:

  • ԱՌԱՆՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՆՀՆԱՐ Է ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ

    2025-01-17 16:34
    628

    Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, կառավարության օրակարգում միությունից դուրս գալու հարց չկա։ Այս մասին հայտարարել Է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ամփոփելով 2024 թվականը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, որտեղ էլ լինի»,- ընդգծել է նախարարը։ Պապոյանը հավելել է, որ առանցքային նպատակը բարդ ապրանքների արտադրության զարգացումն է և որակյալ ու մրցունակ ծառայությունների մատուցումը:

  • ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ Է ԵՄ-ԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՏԻՏԱՆԻԿԻ» ՏՈՄՍ ՀԱՆՁՆԵԼ ՆՐԱՆ

    2025-01-17 16:30
    618

    Հայաստանը հայտարարել է Եվրամիությանն ինտեգրվելու ծրագրերի մասին՝ ընդհուպ մինչև մշտական անդամի կարգավիճակ, մինչդեռ դաշինքի ապագան ամենևին էլ վարդագույն չի թվում։ Ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում քաղաքագետները համեմատում են Դոնալդ Թրամփին Հիտլերի հետ՝ նկատի ունենալով եվրոպական պետությունների նկատմամբ վերաբերմունքը: Ռուս քաղաքագետներից մեկի դիպուկ արտահայտությամբ՝ Թրամփը ծնկին զարկելով կկոտրի եվրոպական երկրների ողնաշարը, արմատավորելով ամերիկացիների՝ որպես բացառիկ ազգի հայեցակարգը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ 3-ՐԴ ԶԻՋՄԱՆԸ

    2025-01-17 11:00
    341

    Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

  • ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՈՒ ՌԻՍԿԵՐԻ ՄԵԾ ՏՈԿՈՍՈՎ

    2025-01-16 16:35
    409

    ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։

  • ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍՈՒՏ

    2025-01-16 10:46
    507

    1. Օպերատիվ ստեր- դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:

  • ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ

    2025-01-16 08:37
    650

    Վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական բանավեճն էր, որի ընթացքում Նիկոլի գուրգուրած վայ-վերլուծաբանները կրկին փորձում էին համոզել բոլորին, թե Արցախը Ադրբեջանին է հանձնել ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը... Գլխավոր բանախոսը մի զվարճալի կերպար էր, որը նախքան Փաշինյանի պալատական վերլուծաբան դառնալը ցրիչ է աշխատել Սարատովում։ Եվ հենց միայն դա արդեն վկայում է նրա արտակարգ ունակությունների մասին։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԼՈԿ ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ Է

    2025-01-15 19:25
    430

    ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները, նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

  • «ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՑԱՆՔ Է ԳՈՐԾԵԼ. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՏԱՐԵԼ է ԴԵՊԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԱՐՑԱԽԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ»

    2025-01-15 10:15
    495

    5 տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 25-ին, Կապանում իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը ստեց, թե բանակցային սեղանին թուղթ չկա։«Սեղանին չկա ոչ մի թուղթ, որ կարելի լինի քննարկել»: 1994-ից ի վեր ընթացած բանակցությունների վերաբերյալ երեք նախագահներին Փաշինյանի վերջերս ուղղած բանավեճի հրավերից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը հակընդդեմ առաջարկ հղեց նրան՝ հրապարակելու 2018թ. մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում անցկացված բանակցությունների բովանդակությունը։