Քաղաքականություն

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

2025-01-09 10:23
753

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:

  • ԵՐԿԱՐ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԿԱՇԽԱՏԵՆՔ

    2025-01-09 08:59
    866

    Այս տարի մեր բախտը բերեց ամանորյա տոների առումով, քանի որ հունվարի 4-ը և 5-ը հանգստյան օրեր ընկան: Եվ եթե չհաշվենք հունվարի 3-ի աշխատանքային օրը, որը տաղտկալիորեն խցկվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների արանքը, ապա ընդհանուր առմամբ մեզանից շատերին հաջողվեց հանգստանալ, ուժ հավաքել և նույնիսկ կարոտել աշխատանքը: Մինչդեռ ոչ վաղ անցյալում ամանորյա տոները Հայաստանում տևում էին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ։ Բայց 2021 թվականի սկզբին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր ելույթներից մեկում ամպագոռգոռ բացականչեց. «Մենք իրավունք չունենք այդքան երկար հանգստանալ։ Դա անթույլատրելի շքեղություն է մեզ համար»։ Եվ խոստացավ ներկայացնել ամանորյա տոների կրճատում նախատեսող օրինագիծ։ Ներկայացրեց։ Կառավարությունը հավանություն տվեց, խորհրդարանն ընդունեց, տոները կրճատեցին։ Ընդ որում կառավարությունում ոչ ոք ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդպես էլ չբարեհաճեց թվերով վերլուծել, թե որքան է թերստանում հայկական տնտեսությունը ամանորյա երկար տոների պատճառով։ Կամ հակառակը՝ որքան են ավելանում մեր տնտեսությունն ծավալները դրանց կրճատումից հետո։

  • ՔՊ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԵԼ Է ԱԼԻևԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔՈ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

    2025-01-08 13:35
    693

    Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

  • ԱԼԻևԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ ՓԱՍՏԱՑԻ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

    2025-01-08 12:37
    626

    «Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։

  • ԵԹԵ 1996-ԻՆ ԱՐՑԱԽՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԷԻՆ, ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆ ՉԷՐ ՎԵՐՑՆՈՒՄ․ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2025-01-08 11:37
    595

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթին՝ մասնավորաբար առանձնացնելով նրա դժգոհությունը, թե «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:

  • ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԿԱՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԿԱՄ ՆՈՐ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ. ՉԱԼԱԲՅԱՆ

    2025-01-08 11:21
    512

    Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր  Ավետիք Չալաբյանը:

  • «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅՏ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

    2025-01-08 08:56
    737

    Հունվարի 4-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը: Երկրի այն սակավաթիվ, եզակի բարձրաստիճան զինվորականներից մեկը, որ չվախեցավ կարծիք հայտնել փաշինյանական իշխանության մասին և անձամբ քննադատել «գլխավոր հրամանատարին»։ Այդ թվում՝ Նիկոլի հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտնի հայտարարության 40 ստորագրողներից մեկը։ Այդ ցուցակից Խաչատրյանի հետ կարելի է առանձնացնել թերևս միայն գեներալ Գրիգորի Խաչատուրովին։

  • ՈՏՔ ԴՆԵԼՈՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՏԱՐԻ. ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

    2024-12-25 09:23
    2828

    «Մենք կրկին կանգնած ենք նոր տարվա շեմին և կրկին ցանկանում ենք մտածել, որ անկախ ամենից՝ 2024-ը կարող է վերջակետ դնել ձգձգված մղձավանջին»,- գրել է «ԳԱ»-ն ուղիղ մեկ տարի առաջ։ Այսօր՝ 2025-ի մեկնարկի նախաշեմին, որքան էլ ցավալի է, պետք է խոստովանել. անցնող տարին վերջակետ չդրեց հայկական մղձավանջին, իրավիճակը լոկ խորացավ, պատրանքները է՛լ ավելի նվազեցին, ինչպեսև այն հույսերի հիմքերը, թե կհաջողվի գոնե կասեցնել գահավիժումն անդունդ։

  • ՆՈՐ ՏԱՐԻ: ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՎԵՐՋԱՊԵՍ

    2024-12-25 09:15
    2473

    Դեկտեմբերի 31-ին ամփոփում են անցնող տարին և ապագայի ծրագրեր կազմում։ Դա՝ համեմատաբար նորմալ իշխանություն ունեցող երկրներում։ 2024-ի ի՞նչ «ձեռքբերումներ» պիտի արձանագրենք և ի՞նչ «ծրագրեր» կազմենք, եթե հիշենք, թե ինչպիսին էր Հայաստանը մինչև 2018-ի մայիսի 8-ին «հեղափոխականների» իշխանության գալը, և ինչի վերածվեց երկիրը ներկայիս՝ 2024 թվականի վերջնագծում։ Հոգնեցուցիչ է թվարկել այն ամենը (մի անհանգստացեք, չեմ թվարկի), ինչ տեղի է ունեցել այն մայիսի 8-ից հետո մեր և այլոց մեղքով։ Ճակատագրի չար քմայքով այդ օրը Շուշիի ազատագրման տոնից վերածվեց ազգային և հիրավի համամարդկային արժեքներից հեռու կերպարին իշխանության աններելի փոխանցման օրվա: Ահա և նա իր նմանների հետ ձեռնամուխ եղավ «ժողովրդավարության» կառուցմանը։ Թե ինչի դա հանգեցրեց Արցախում, մենք տեսնում ենք։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։

  • ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՉԿԵՂԾԵԼ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՑՅԱԼԸ

    2024-12-24 16:52
    1718

    Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։